Ալյասկայում երկրաշարժ է գրանցվել
Ամերիկյան Ալյասկա նահանգում 6․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել են Եվրոպական֊միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ուիլոու բնակելի տարածքից 97 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։