211652_close_icon
views-count1262 դիտում article-date 10:39 25-07-2014

Հերթական քրգործը՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից` քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ

Քաղաքացի Եղիազար Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցներն ապօրինի կերպով թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել նշված բաժին, առանց օրինական հիմքերի պահել են բաժնում, այդ ընթացքում տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր