Պաբլո Օսվալդոն տեղափոխվեց «Յուվենտուս»
Իտալիայի հավաքականի և «Սաութհեմփթոն»-ի հարձակվող Պաբլո Օսվալդոն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Յուվենտուս»-ի կազմում: Transfermarket.de կայքի տվյալներով` «Յուվենտուս»-ը ֆուտբոլիստի վարձակալության համար անգլիական ակումբին կվճարի 400 հազար եվրո : Ամռանը թուրինցիները 18 մլն եվրոյի դիմաց կարող են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: