Պոդոլսկին ընդունել է «Ինտեր»-ի առաջարկը
«Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին համաձայնվել է իր կարիերան Միլանի «Ինտեր»-ի կազմում անցկացնելու տարբերակին: Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, աշխարհի չեմպիոնը ընդունել է իտալական ակումբի առաջարկին:
Ենթադրվւմ է, որ «Ինտեր»-ը կվաչձակալի 29-ամյա հարձակվողին՝ հետագայում տրանսֆերային իրավունքները գնելու իրավունքով:
Ընթացիկ մրցաշրջանում Պոդոլսկին 7 խաղ է անցկացրել Պրեմիեր լիգայում և ոչ մի գոլ չի խփել: