Իսկոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Մադրիդի «Ռեալ»-ի 22-ամյա կիսապաշտպան Իսկոն հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի հետաքրքրության շրջանակներում, հայտնում է Daily Mail-ը: «Արքայական ակումբը»,որը 80 մլն եվրո է վճարել «Մոնակո»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու համար, պատրաստ է բաժանվել Իսկոյից:
Սպասվում է, որ կողմերը մոտակա ժամանակում կսկսեն բանակցություններ վարել, իսկ գործարքը կարող է կայանալ հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Իսկոն նախորդ տարի «Մալագա»-ից «Ռեալ» էր տեղափոխվել 30 մլն եվրոյի դիմաց: