Պերուի վարչապետը հրաժարական է տվել
Պերուի վարչապետ Ռենե Կորնեխո Դիասը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է RPP ռադիոկայանը։
Ինչպես ասվում է երկրի նախագահ Օլյանտա Ումալի թվիթերի էջում, նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականի դիմումը։
Բացի այդ, ըստ ռադիոկայանի տվյալների, նախագահը մոտ ժամանակներս կընդունի նոր վարչապետ Աննա Խարայի երդմնակալությունը։
Նշենք, որ ավելի վաղ Աննա Խարան զբաղեցրել է աշխատանքի նախարարի պաշտոնը։