Ղազախստանի վարչապետը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է վարչապետ Սերիկ Ահմետովի հրաժարականի դիմումը։ Երկրում նոր կառավարություն կձևավորվի, հայտնում է BBC֊ն։
Այնուհանդերձ, բոլոր նախարարները դեռ շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Մինչ նոր վարչապետի նշանակումը վարչապետի պարտականությունները կկատարի Ահմետովը։
Նշենք, որ Սերիկ Ահմետովը վարչապետ էր նշանակվել 2012 թվականին։


