Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի դպրոցական բաժնի պետը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանին և շնորհակալություն հայտնել ոլորտի առաջընթաց ձեռքբերումներում ներդրած ավանդի, երկարամյա նվիրյալ գործունեության համար։
Ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով։
Ոսկե հուշամեդալը Անահիտ Մելքոնյանին է հանձնել Երևանի քաղաքապետի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Սուքիասյանը։