«Միլեն շոու բալետ» պարային համույթը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով
«Միլեն շոու բալետ» պարային համույթի հիմնադրման 15-ամյակի առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի ոլորտում ունեցած հաջողությունների համար «Միլեն շոու բալետ» պարային համույթը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով:
Պարգևը համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանին է հանձնել Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
[img]/ups/images/040020000145456850480718.jpg[/img]