4485 դիտում
17:09 05-11-2014
27-ամյա երիտասարդն ընկերոջ հետ ամուսնության նպատակով փախցրել է անչափահաս համագյուղացուն
27-ամյա Մհեր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր համագյուղացի, անչափահաս Է. Պապյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ազգական, 36-ամյա Արսեն Գրիգորյանի և քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, կազմակերպել են անչափահասի առևանգումը:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 4 կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
123149 դիտում
15:34 02-09-2017
Երևանում նախկինում դատված 26-ամյա երիտասարդն ամուսնության նպատակով փախցրել է նախկին ոստիկանապետի դասախոս աղջկան
Այս բաժնից
469 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին