22-ամյա վարորդը BMW-ով բախվել է Սախարովի հուշարձանի բետոնե պատնեշին. կա վիրավոր
Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Զավարյան փողոցի բնակիչ, 22-ամյա Սարգիս Անտոնյանը իր վարած BMW մակնիշի 10 PC 010 համարանիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել է Սախարովի հուշարձանի բետոնե պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: