Boeing 777֊ի «սև արկղերը» փոխանցվել են Մալայզիայի փորձագետներին
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները կործանված Boeing 777֊ի ինքնաթիռի «սև արկղերը» փոխանցել է Մալայզիայի փորձագետներին։ Այս մասին իր թվիթերի էջում հայտնել է BuzzFeed կայքի թղթակիցը։
Մալայզիայի ներկայացուցիչները հատուկ շնորհակալություն են հայտնել ԴԺՀ֊ի վարչապետ Ալեքսանդր Բորոդային՝ հարցմանն արձագանքելու և այն իրագործելու համար։
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17֊ին, որում գտնվել է 298 ուղևոր։