Իսրայելի տանկերը լիցքավորվում են Էրդողանի որդու մատակարարած վառելիքով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ, այդ թվում և երեխաներ են սպանվում: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=759]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» պարբերականը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, թե Պաղեստինը ռմբահարող Իսրայելի ռազմական տեխնիկան լիցքավորման համար որտեղից է ստանում նավթ:
«Թարաֆ»-ը, վկայակոչելով «Էներգետիկ անվտանգության հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Վարոլ Սևիմին, տեղեկացնում է, որ Իսյարելի նավթային պահանջարկի 30 տոկոսն այժմ ապահովում է Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով: Նշվում է, որ Թուրքիայի վարչապետի որդին` Բիլալ Էրդողանը, զբաղվում է ադրբեջանական նավթն Իսրայելին մատակարարելու գործով:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=759]այստեղ[/url]: