211652_close_icon

Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունը

views-count532 դիտում article-date 13:57 30-04-2025
Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունը:

Երկրի Անվտանգության ծառայության  տվյալներով՝ ձերբակալվել են Դնեպրոպետրովսկի մարզի ձեռնարկության ղեկավարը, ինչպես նաև նրա տեղակալը և պաշտպանության նախարարության երկու ներկայացուցիչներ, հայտնում է Bild-ը։

2024 թվականին գործարանը ստացել է 10 միլիարդ գրիվնայի 120,000 120 մմ տրամաչափի արկերի պատրաստման մեծ պատվեր։ Արտադրության վրա գումար խնայելու նպատակով ղեկավարությունը որոշել է օգտագործել փոշի խառնուրդ՝ օգտագործման համար չհաստատված բաղադրիչով։ Դրա հետևանքը եղել է անորակ զինամթերքը։

Ամբողջ խմբաքանակը ենթակա է եղել հետ կանչման:

Նմանատիպ նյութեր