Սմարթֆոնի մարտկոց, որը լիցքավորվում է 30 վայրկյանում. տեսանյութ
Իսրայելական ընկերություններից մեկը հայտարարել է նորամուծության մասին, որը կփոխի բջջային հեռախոսներ օգտագործողների կյանքը: Մասնագետները մշակել են սմարթֆոնների համար նախատեսված բիոմարտկոց, որն ամբողջությամբ լիցքավորվում է ընդամենը 30 վայրկյանում:
Տեխնոլոգիայի հիմքում նանոդոտներն են, որոնց շնորհիվ մարտկոցը վայրկյանական կլանում է էներգիան եւ տեւական ժամանակ պահպանում այն:
Նանոմարտկոցների արտադրությունը նախատեսվում է 2016թ-ին: Ի դեպ, տեխնոլոգիայի հանդեպ հետաքրքրություն է դրսեւորել հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը: