Հանրապետության տարածքում անձրև և ամպրոպ է սպասվում
Հուլիսի 22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:
[img]/ups/images/0266919001406008692593204.jpg[/img]
Երևանում հուլիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0899003001406008724950321.jpg[/img]