1389 դիտում
18:00 21-07-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը վարչական տուգանքներից 1.54 մլն դրամ է ներմուծել պետբյուջե
ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 14–18.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 1.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 665.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված նույնատիպ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 199.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման դեպքի համար հաշվարկվել է 400.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար հաշվարկվել է 22.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 9.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում արձանագրվել է մեկ դեպք, որի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս;
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի անցկացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրված ապօրինի որսի դեպքի համար իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում,իսկ 10կգ խեցգետինը ԳՏԲ աշխատակիցների կողմից կազմած համապատասխան արձանագրությունով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրությունների հիման վրա իրականացվել է վարչական վարույթ: Անասունների ապօրինի արածեցման և արգելոցի ռեժիմի խախտման երկու դեպքի համար նշանակվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 122.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.45 մլն.դր. գումար:
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
11:06 13-03-2019
Շրջակա միջավայրին հասցվել է 29 մլն-ից ավելի դրամի վնաս, վարչալան տուգանքներից պետբյուջե է մուտքագրվել 2 մլն դրամ
1892 դիտում
13:03 08-02-2017
Վարչական տուգանքներից պետբյուջե է վերականգնվել 402 մլն դրամից ավելի գումար. ՊԵԿ
1534 դիտում
10:55 29-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրել 1,6 մլն դրամ
Այս բաժնից
523 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1036 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
805 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը