Մեկնարկում է Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագիծը
Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում գործարկել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը` ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=6&cur_news=110]Ermenihaber.am[/url] կայքը:
Փորձի փոխանակման նախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվող փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաև կարող են առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=6&cur_news=110]այստեղ[/url]: