Քերին այսօր կժամանի Եգիպտոս
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանելու է Կահիրե։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին։
Ըստ Պսակիի խոսքերի՝ Քերին հանդիպում կունենա Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Գազայի հատվածի իրադրությունը քննարկելու համար։