211652_close_icon

Դադարեցվել են Ռուսաստանից դեպի Եգիպտոս թռչող բոլոր չվերթները

views-count2182 դիտում article-date 21:29 06-11-2015
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանից դեպի Եգիպտոս թռչող բոլոր թռիչքները դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: « Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնել` մինչև А321-ի վթարի պատճառների պարզաբանումը»,- նշել է Պեսկովը: Նա ընդգծել է նաև, որ ավիաչվերթների արգելքը տարածվում է ոչ միայն Եգիպտոսի հանգստավայրերի, այլ նաև մայրաքաղաք Կահիրեի վրա։

Նմանատիպ նյութեր