Երկրաշարժ՝ Ճապոնիայի ափամերձ տարածքում
                        Ճապոնիայի հյուսիսարևելյան ափամերձ տարածքում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Խոկայդո կղզուց դեպի հյուսիս֊արևելք՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, հիպոկենտրոնը՝ 60 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի չկա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյլաներ չեն հաղորդվել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

