Հունաստանի ափամերձ տարածքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Հունաստանի ափերի մոտ:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 12.58-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոս կղզու Կեֆալոս քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 141,5 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: