211652_close_icon

Տան խոհանոցում gյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

views-count2103 դիտում article-date 10:11 21-07-2014
Հուլիսի 21-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի թիվ 64 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են «Գյուրզա» տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 20-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայի փողո­ցի 3-րդ նրբանցքի թիվ 5 տան խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր