211652_close_icon
views-count2320 դիտում article-date 16:22 20-07-2014

Մի եղե՛ք անտարբեր, միացե՛ք շնորհակալ գործին

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը (ՄՀԶՀԿ ) սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում Հայաստանի մարզերում ինտեգրացիոն գործընթացների շուրջ հասարակական կարծիքի իրական պատկերը բացահայտելու նպատակով« որոնց մեջ ներառված է մեր երկիրը: Սակայն հետազոտական գործունեությանը զուգահեռ մեզ վիճակվեց նաև այցելել Հայաստանի մարզերում գործող մի շարք մանկատներ, ուր հետաքրքրվեցինք, թե ինչ պայմաններում են ապրում երեխաները: Նման այցելությունների շնորհիվ պարզվեց, որ մանկատանը պակասում են ամենատարրական պարագաներ, որոնց մասին մենք մեր առօրյա կյանքում նույնիսկ չենք մտահոգվում: Այս կապակցությամբ ՄՀԶՀԿ-ն կազմավորեց «Բարի արագիլ» ծրագիրը, որ հետապնդում է Հայաստանի երեխաներին մարդկային սեր և հոգատարություն ցուցաբերելու նպատակ: Մեր տեսածներից ամենացավալի վիճակը Վանաձորի մանկատանն էր, ուր ապրում է 0-7տարեկան 24 և 7-18տարեկան 63 երեխա, որոնք տարրական հիգիենիկ միջոցների կարիքն ունեն, այնպիսի, ինչպիսիք են օճառը, ատամի մածուկը, տակդիրներ, կանացի հիգիենայի միջոցներ և այլն: Պարզվեց նաև, որ երեխաների սննդակարգում բացակայում են մրգերն ու հյութերը, որ մանկական օրգանիզմի զարգացմանն անհրաժեշտ բազմաթիվ տարրեր են պարունակում: Պարզապես հնարավոր չէ նկարագրել, թե ինչ է կատարվում մարդու հոգում. երբ նայում ես այդ մանկական զուլալ և անօգնական աչքերին: Նրանք Հայաստանի երեխաներն են, որ ծնված օրվանից զրկված են ընտանեկան օջախից, մայրական ձեռքերի հոգատարությունից: Պարզապես չի կարելի անտարբեր անցնել այս ամենի կողքով: Համոզված ենք, որ նման պայմաններում, երբ մեր երեխաները զրկված են ապրելու տարրական հարմարություններից, Մաքսային, թե Եվրոպական Միություններին անդամակցելու միտքն անգամ անհեթեթ է թվում: Եթե մենք չենք կարող ապահովել մեր երեխաների նորմալ կյանքը, եթե գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, մեր ուժերի սահմաններում լուծվող, ապա դրանք պետք է լուծվեն հենց այսօր: Մի եղեք անտարբեր, միացեք շնորհակալ գործին: Կոնտակտային տվյալներ, որով կարող եք օգնել Վանաձորի մանկատան երեխաներին: Երևան (“ՀԶՄՀԿ”) Մարգարյան փողոց, տուն 29/3 (Կայզեր հանրախանութի հարևանությամբ Չերեմուշկաներում). Աշխատանքային օրերը: երկուշաբթի – ուրբաթ Աշխատանքային ժամերը: 11:00 – 18:00 Հեռ.: +374 55 85-05-77

Նմանատիպ նյութեր