Միացե՛ք Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին. Քարդաշյան քույրեր
Քլոե Քարդաշյանը [url=https://www.facebook.com/KhloeKardashian/posts/10153250431807302]ֆեյսբուքյան իր էջում[/url] գրում է.
«Խնդրում եմ միանալ Հայոց Ցեղասպանության մասին [url=https://www.change.org/p/set-armeniangenocidedoodle-on-april-24-googledoodles?recruiter=278730051&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=share_page&utm_term=mob-xs-share_petition-no_msg&fb_ref=Default]ստորագրահավաքին[/url]` աշխարհին տեղեկացնելու նպատակով:
Քույրս և ես ոչ միայն փորձում ենք իրազեկել Հայոց ցեղասպանության, այլ ցեղասպանությունների և ընդհանրապես՝ մարդկային սպանդի մասին: Գիտելիքը ուժ. եթե ավելի լավ տեղեկացված լինենք, հույս կունենանք, որ ավելի լավ արարքներ կգործենք:
Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը… ճղճիմ արարքներ են: Երկրի երեսից մի ամբողջ ռասա մաքրելն Աստծո կամքը չէ: Մեր պարտքն է իրազեկել մարդկանց պատմության այս էջերի մասին: Մեր պարտքն է նաև չլռել, եթե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ մարդ արարածը ենթարկվել է տառապանքների և ստորացման իր ռասայի կամ հավատի համար: Լռությունը խրախուսում է տառապանք պատճառողին և ոչ թե տառապանքների ենթարկվածին»:
Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի