211652_close_icon
views-count1184 դիտում article-date 09:08 20-07-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում այրվել է 300 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ մոտ 4000 քմ, Գետամեջ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 6000 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Բասեն գյուղում՝ 5 հա, Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մասիս» երկաթգծի կայարանի մոտակայքում՝ 2-3 հա հնձած ցորենի արտ և խաղողի այգի: Երևանի Շրջանցիկ թունելում` Քանաքեռավան տանող ճանապարհի մոտակայքում, այրվել է 500 քմ, Գլինկայի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր