Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի մի շարք պաշտոնյաների դեմ
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակի» մեջ է ներառել ևս 12 ամերիկացի պաշտոնյաների: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ցուցակը համալրել են ԱՄՆ փոխծովակալ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Գուանտանամոյի մասնաճյուղի հրամանատար Ռիչարդ Բաթլերը, ում հսկողության տակ է գտնվում Գուանտանամոյի հատուկ բանտը:
«Սև ցուցակի» մեջ է հայտնվել նաև ԱՄՆ Կոլումբիա նահանգի շրջանային դատարանի ավագ դատավոր Գլեդիս Քեսլերը, ով Գուանտանամոյի բանտի հացադուլի ուժային դադարեցումն օրինական է ճանաչել:
Ցուցակում են ընդգրկվել 10 նախկին և ներկա բարձրաստիճան զինվորականներ, ովքեր մասնակից են եղել Աբու-Գրեյբում մարդու իրավունքների խախտման մեջ՝ սկսած գեներալ-լեյտենանտ Ռիկարդո Սանչեսից՝ վերջացրած Լինդի Ինգլանդով: