Ամերիկյան կոնգրեսը կարող է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների դեմ
                        Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների ոտնահարման փաստով պայմանավորված՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիստոֆեր Սմիթը և սենատոր Ջիմ Մաքգովերը կոնգրեսին են ներկայացրել 537  օրինագիծը, որը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հարգել մարդու իրավունքները, հայտնում է Turan գործակալությունը։
Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը կիրառել Մագնիտսկու արձանագրությունը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ 
Բացի այդ, կոչ է արվում ադրբեջանական կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր այն բանտարկյալներին, ովքեր ճաղերի հետևում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով։
Նշենք, որ ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև սենատոր Դուրբինը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

