Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
ՌԴ արտգործնախարարությունը պատրաստել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի նախագիծը, որը վերաբերում է Փհենյանին, հաղորդում է RBC-ն։
Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։
Նոր պատժամիջոցների սահմանումը հյուսիսկորեական պետության դեմ պայմանավորված է 2016 թվականի նոյեմբերի 30-ին ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված 2321 բանաձևով, որը նախատեսում է նորանոր պատժամիջոցներ, եթե Փհենյանը շարունակի հրթիռային ու միջուկային փորձարկումները։
Նախագծով կկրճատվի ցանկացած տեսակի գիտատեխնիկական համագործակցություն Հյուսիսային Կորեայի առանձին քաղաքացիների հետ, բացառությամբ բժշկության ոլորտում իրականացվող փոխանակումների։