211652_close_icon

Մեկ ծաղկաման` կանեփի բույսով

views-count1507 դիտում article-date 13:55 19-07-2014
Հուլիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Բաբկեն Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են տարբեր շշեր, տարաներ և շերեփ` թմրամիջոցին նմանվող հետքերով, ներարկիչներ, փայլաթիթեղում փաթաթված 1,7 գ զանգված, կանեփի բույսի սերմնահատիկներ և ծաղկաման` տնային պայմաններում աճեցված կանեփի կանաչ բույսով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր