Գազայի հատվածում ցամաքային մարտերի ընթացքում գրանցվել է 24 զոհ, 200 վիրավոր
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների ընթացքում զոհվել է 24 մարդ, ևս 200֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Ynetnews֊ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածում ցամաքային մարտերի ժամանակ զոհվել է 11 պաղեստինցի և 1 իսրայելցի զինվոր։
Հիշեցնենք, որ հուլիսի 17֊ին իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյախուն հրահանգել էր Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսել։