211652_close_icon
views-count1321 դիտում article-date 11:19 23-05-2014

Լուգանսկում մարտերի ընթացքում գրանցվել է 7 զոհ

Լուգանսկի մարզի Լիսիչանսկ շրջանում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 7 աշխարհազորային։ Այս մասին փոխանցում է RIA Novosti֊ն՝ հղում անելով աշխարհազորայինների ներկայացուցչին։ «Մարտի ընթացքում գրանցվել է 7 զոհ, 16 վիրավոր»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ավելի վաղ բախումների արդյունքում աշխարհազորայինները ուժայիններից գրավել էին 3 զրահամեքենա։ Ուկրաինական զինվորականների կողմից իրականացված գնդակոծումների հետևանքով վնասվել էր քաղաքի ջրամատակարարման աշտարակը։

Նմանատիպ նյութեր