Հրդեհներ՝ Աբովյան, Էջմիածին քաղաքների խոտածածկ տարածքներում
Հուլիսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է 5000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` 1,5 հա, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում` 40 քմ, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում` 500 քմ ցորենի արտ և 15 հա, Տավուշի մարզի Բերդ քաղքում` 60 քմ, Թովուզ գյուղում` 300 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: