Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հուլիսի 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 19-21-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով:
[img]/ups/images/0344620001405661910479165.jpg[/img]
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
[img]/ups/images/025286500140566196051551.jpg[/img]