slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մալազիական Boeing ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայում. կա 295 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
211652_close_icon

Մալազիական Boeing ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայում. կա 295 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

views-count6618 դիտում article-date 23:18 17-07-2014
Քիչ առաջ հաղորդվեց, որ Օդագնացության Եվրոպական կազմակերպությունը փակել է Ուկրաինայի օդային տարածքը, իսկ ուժայինները համաձայնել են ինքնաթիռի կործանված տարածք թույլատրել փրկարար ծառայության աշխատակիցներին և պահպանել խաղաղություն այնքան ժամանակ , քանի դեռ պարզվում են կործանման պատճառները: Վերջին տվյալներով՝ Հոլանդիայի 71, ԱՄՆ-ի 23, Ֆրանսիայի 4 քաղաքացի և ավելի քան 80 երեխա է եղել կործանված ինքնաթիռում: Ռուսաստանի քաղաքացիներ այնտեղ չեն եղել: Իսկ life news լրատվականի հատուկ թղթակիցը դեպքի վայրից ավելի վաղ տեղեկացրել էր, որ գտնվել է ինքնաթիռի 12 սև արկղերից 8-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսակապի միջոցով Ամերիկացի իր գործընկերոջը՝ Բարաք Օբամային հաղորդել է Ուկրաինայում ինքնաթիռի կործանման մասին: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Ի դեպ հավելենք, որ Life news լրատվականի արտակարգ թողարկումների ընթացքում հաղորդվեց, որ միջազգային մի շարք օդանավակայաններ, երկրներ հրաժարվում են օգտվել Ուկրաինայի օդային տարածքից, իսկ այսօր ՝ բոլոր նախատեսված չվերթները, որոնք անցնելու էին այդ միջազգային միջանցքով փոխել են իրենց ուղղությունը: Աղետից հետո Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրամայել է ձևավորել փորձագիտական խումբ աղետի պատճառները պարզելու համար: Լուրը հաղորդում է «Интерфакс» լրատվականը: Իսկ Մալազիայի վարչապետը հայտարարել է, որ ցնցված է աղետի լուրը լսելով, և խոստանում է հապճեպ գտնել պատճառներն ու մեղավորներին: Reuters-ի թղթակիցը դեպքի վայրից հաղրդում է, որ Boeing-ի վթարի վայրում այրվում են ինքնաթիռի մնացորդները, կան բազմաթիվ դիակներ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելյան հատվածում Մալազիական օդանավի կործանման հետևանքով զոհվել է 295 մարդ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-յան իր էջում: «Ինքնաթիռը թռչել է 10 հազար 600 մետր բարձրության վրա, զոհվել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ»,- Գերաշչենկոյի գրառումն է մեջբերում РИА Новости-ի լրատվականը: Նախարարի խորհրդականը նշել է, որ ինքնաթիռը հրթիռակոծվել է «Բուկ» հրթիռային կենտրոնից: Պաշտոնապես, սակայն, այս լուրերը չեն ճշտվում: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 17-ին, Ամստերդամից Մալազիա ուղևորվող ինքնաթիռն ընկել է Դոնեցկի մարզի Շախտեռսկ քաղաքի մոտակայքում, որտեղ այս պահին ընթանում են ուժայինների ակտիվ մարտերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր