Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը. հայ ըմբիշները արդեն իսկ նվաճել են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ
Սլովակիայի Սնինա քաղաքում անցկացվող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը, որը մեկնարկել է հուլիսի 15-ին, այսօր իրենց մրցելույթները կավարտեն հունահռոմեական ոճի մեր ըմբիշները, որոնք մրցավայր են մեկնել ՀՀ պատանիների հավաքական թիմի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Մեր պատանի ըմբիշներից 54 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էդգար Թամրազյանը (անձնական մարզիչ՝ Սիմոն Կարապետյան, Էջմիածնի մարզադպրոց) նվաճել է արծաթե մեդալ:
Հաջող է հանդես եկել նաև 63 կգ քաշային կարգի ըմբիշ Արման Բաղդասարյանը (անձնական մարզիչ՝ Արտյոմ Պետրոսյան, Գյումրու քաղաքապետարանի մարզադպրոց), որն արժանացել է բրոնզե մեդալի:
Նշենք, որ արդեն Սնինա է մեկնել նաև ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան հավաքական թիմը՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: