211652_close_icon
views-count27398 դիտում article-date 22:04 16-07-2014

«Սպեց»-ի համազգեստով դիմակավորված անձինք առևանգել են Երրորդմասցի Լյովիկի «թիմակիցներին»

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում և տպագիր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին, և ծեծողները եղել են հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի թիմակիցները: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ ծեծկռտուք տեղի չի ունեցել, պարզապես Լյովիկի թիմակիցների և Խուճուճի՝ Էդվարդ Մադաթյանի տղայի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հասցեներին նկատմամբ հնչել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ, և քանի որ վիճաբանության ժամանակ նրանք «ջոգել» են, որ մոտակայքում կան ավելորդ աչքեր, այսինքն՝ ականատեսներ, պայմանավորվել են, որ հետո մեկ ուրիշ տեղ պետք է հանդիպեն՝ կիսատ թողած «ռազբորկան» շարունակելու համար: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ բանը դրան չի հասել, քանի որ օրեր առաջ դիմակավորված անձինք 3-րդ մասում առևանգել են Լյովիկի թիմակիցներից Երրորդմասցի Էդոյին ու Նորագյուղցի Հայրոյին և տարել անհայտ ուղղությամբ: Սակայն 3-րդ մասում չեն դադարում խոսակցությունները, որ դիմակավորված մարդիկ եղել են ոստիկանության սպեցի աշխատակիցներ, ովքեր Էդոյին ու Հայրոյին տարել են ոչ թե ոստիկանություն, եթե իրոք նրանք ոստիկանության «սպեց»-ի աշխատակիցներն են, այլ տարել ու հանձնել են պատգամավոր Մհեր Սեդրակյանի և Վստրեչի Ապերի թիմակիցներին, ովքեր էլ հաշվեհարդար են տեսել ու դաժան ծեծի ենթարկել առևանգվածներին: Ի դեպ, ծեծվածները ստացել են մարմնական վնասվածքներ և իրենց բուժումը ստանում են տնային պայմաններում, քանի որ հրաժարվում են դիմել իրավապահ մարմիններին, իսկ Երրորդմասցի Լյովիկին էլ այլ աղբյուրներից տեղեկություններ են հասցրել, որ, եթե փորձեն պատասխան հակահարված տալ, ապա այս անգամ գործ կունենա քրեական օրենսգրքի հետ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը փորձում է պարզել առեղծվածային այս դեպքի մանրամասները: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր