211652_close_icon
views-count5670 դիտում article-date 19:00 16-07-2014

Երևանում կայանված Hyundai-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է Opel-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Լուկաշինի 13 տան դիմաց, բախվել են Hyundai մակնիշի ռուսական M 330 KH 77 համարանիշի և Opel մակնիշի 34 MD 462 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների Hyundai-ը կայանված է եղել և ինքնաբերաբար առաջ շարժվելով բախվել է Opel-ին: Նախնական տվյալներով Opel մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 դրամ, իսկ Hyundai -ինը` 400.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Opel մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 49.000, իսկ Hyundai -ինը` 150.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր