7930 դիտում
22:00 14-07-2014
Ավտովթար Լոռու մարզում. «Ռոսիա» ռեստորանի մոտ կողաշրջվել է 8 տոննա շաքարավազով բարձված բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ռազմիկ Բարխուդարյանն իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի 34 PT 417 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ «Ռոսիա» ռեստորանի մոտ, նշված ավտոմեքենայով կողաշրջվել է: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. «բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան» :
Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի : Դեպքի վայր օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով, ովքեր ժամանակին փակել են մեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել մեքենան: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան բարձած է եղել մոտ 8 տոննա շաքարավազով: Նշված հատվածում ՃՈ աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են կատարում, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել վթարներից, քանի որ բազմաթիվ հետաքրքրասեր վարորդներ փորձում էին կանգնել ճանապարհին վթարը տեսնելու համար:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9561 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին