20117 դիտում
23:54 13-07-2014
Ողբերգական ու առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. հարևանի տան անասնագոմում հայտնաբերվել է 16 ամյա երեխայի դի
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Ոսկեթաս գյուղի տներից մեկի անասնագոմում տղա երեխայի կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված գյուղ են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը , Թալինի ոստիկանապետի գլխավորությամբ : Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը նշված գյուղի 6-րդ փողոցի 9-րդ տանը հարակից անասնագոմում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ՝ 16 ամյա, Առաքել Ա.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ընտանիքի կրտսեր զավակն էր , երկու մեծահասակ քույր ունի, հայրը ավտոպահեստամասերի վաճառքով է զբաղվում , մայրը տնային տնտեսուհի է: Իսկ անասնագոմը, որտեղ հայտնաբերվել է երեխայի դին, իրենց հարևանինն է, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի դաշնություն և թույլատրել են, որպեսզի մահացած երեխայի հարազատներն այնտեղ պահեն իրենց խոշոր եղջերավոր անասուններին: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Վահագ Մխիթարյանի կողմից հարուցվել է Քրեական գործ ՀՀ Քր. Օր. 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները անակնկալի եկած ցավով նշում էին, որ ընտանիքը գյուղում սիրված ու հարգված է , երեխան դպրոցում սովորել է շատ լավ. «...մարդամոտ էր, և ընկերասեր, որ ամենակարևորն է գյուղի տարեցներին լսող. ինչը շատերի մոտ բացակայում է»:
Նմանատիպ նյութեր
49990 դիտում
22:49 18-07-2018
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է նամակ
87383 դիտում
10:38 27-09-2018
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի
Այս բաժնից
9567 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին