Քաբուլում ահաբեկիչները վառելանյութ փոխադրող 400 բեռնատար են այրել
                        Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Արգանդի թաղամասում թալիբներն այրել են 400 բեռնատար, որոնք վառելանյութ պետք է տեղափոխեին այդ երկրում տեղակայված միջազգային զորքերի համար: 
Քաբուլի ոստիկանության պետ Խաշմաթուլլահ Սթանիկզայիի խոսքով՝ հրդեհը բռնկվել է հուլիսի 4-ին՝ գիշերը, իսկ ավտոկայանատեղիում գտնվող 650 բեռնատարներից միայն 250-ն է հնարավոր եղել դուրս բերել: Մնացած բեռնատարներն ամբողջովին այրվել են, իսկ կրակը հնարավոր է եղել մարել առավոտյան: 
Միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: Միևնույն ժամանակ «Թալիբանի» մամլո քարտուղար Զաբիուլլահ Մուջահեդը հայտարարել է, որ հրդեհի հետևանքով կան նաև մարդկային զոհեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

