2222 դիտում
09:01 15-11-2019
Այս տարի գյուղացիներին չեն տրամադրվել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով: Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ անցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել. «Այս տարին, օրինակ, ծիրանի համար բարենպաստ չէր: Անձրևներ եկան, որոնք փոշոտման վրա ազդեցին:
Խաղողի հետ կապված մեր գյուղացիները ժամանակին բուժումները չկազմակերպեցին, դարձյալ քիչ բերք հավաքեցին: Խաղողի բերքատվությունը 30 տոկոսով պակաս է եղել: Իրենք ամեն թիվ էլ կարող են նկարել: Կարտոֆիլի հետ կապված խնդիր կա, քանի որ ցանքատարածությունները պակասել են, մարդիկ սերմացու չունեին»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ գյուղատնտեսական տարին վատ սկսվեց, քանի որ այս տարի գյուղացիներին չտրամադրվեց վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն, ինչպես նախկինում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1269 դիտում
22:32 11-01-2016
Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել խորհրդատվություն
4446 դիտում
09:57 20-11-2018
Հանրային ճնշման ներքո հրաժարական է ներկայացրել Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի համայնքապետը. «Ժամանակ»
1255 դիտում
13:52 05-07-2014
Քաբուլում ահաբեկիչները վառելանյութ փոխադրող 400 բեռնատար են այրել
Այս բաժնից
1489 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1744 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
1030 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է