211652_close_icon
views-count1205 դիտում article-date 20:06 04-07-2014

Ստացվել է 12 հազար 236 հեռախոսազանգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացվող հարցերին օպերատիվ լուծումներ տալու ուղղությամբ: Աշխատանքային օրերին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն քաղաքացիների կողմից ստացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հեռախոսազանգեր: 2014 թվականի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 12 հազար 236 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 2810 հարց փաստաթղթային ընթացք է ստացել և փոխանցվել համապատասխան ստորաբաժանում, որից հետո՝ սահմանված ժամկետներում կարգավորվել: Կիսամյակային տվյալներով՝ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին էլ ստացվել է 1977 հեռախոսազանգ, որից 384-ը՝ միայն վերջին ամսում: 1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարին հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է քաղաքապետարանի իրավասության շրջանակում գտնվող հարցերով 1118 հեռախոսազանգ: Բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք և լուծում են ստացել:

Նմանատիպ նյութեր