Ալեքսիս Սանչեսը իր կարիերան կշարունակի «Արսենալ»-ում
Չիլիի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հաջորդ մրցաշրջանից սկսած կպաշտպանի «Արսենալ»-ի գույները, հայտնում է Goal.com-ը:
Հինգշաբթի օրը չիլիացի խաղացողի գործակալները հանդիպել են նաև «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչների հետ, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարները վստահ են, որ Սանչեսը տեղափոխվելու է «Արսենալ»: «Զինագործները» Սանչեսի տրանսֆերի համար «Բարսելոնա»-ին առաջարկում են 25 մլն ֆունտ: