Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ
Չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը չի երկարաձգել պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ, քանի որ դժգոհ է նոր գործարքի պայմաններին:
Խաղացողի պայմանագիրն ավարտվում է 2018-ի հունիսին, և ակումբը ցանկանում է այն երկարաձգել: Սանչեսը պահանջում է նոր պայմանագրով շաբաթական 150 հազար եվրո աշխատավարձ, քանի որ հանդիսանում է թիմի առանցքային խաղացողը: Սակայն այդ պահանջը չի բավարարում «Արսենալի» ղեկավարությանը:
Ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը», որոնք պատրաստ են նրա համար վճարել 58 մլն եվրո: