Ալեքսիս Սանչեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն
«Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ամենայն հավանականությամբ իր կարիերան կշարունակի «Յուվենտուս»-ում: Թուրինյան ակումբը Չիլիի հավաքականի խաղացողին ձեքք բերելու համար բանակցությունն էր է վարում կատալոնյան ակումբի հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը: Կողմերը կարող են համաձայնության գալ մինչև 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը:
Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը Իսպանիայի առաջնութնունում անցկացրել է 32 խաղև խփել է 18 գոլ: