211652_close_icon
views-count12056 դիտում article-date 11:11 04-07-2014

Արտակարգ իրավիճակ Երևան քաղաքի դատախազությունում. ոստիկանները կասկածելի իրը տեղափոխեցին Կենտրոնի բաժին

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հանրապետություն փողոցի վրա գտնվող Երևան քաղաքի դատախազությունում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի, ով բնակվում է նշված փողոցի 74 շենքում, իր բնակարանում հայտնաբերել է կասկածելի իր (ըստ տեղեկությունների՝ դա 2 կգ-ից ավելի սնդիկ է) և այն հանձնել է Երևան քաղաքի դատախազությունում ծառայություն կատարող ոստիկաններին: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանում են աշխատակիցները: *** 11:22 Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանների ուղեկցությամբ կասկածելի իրը տեղափոխվեց Կենտրոնի ոստիկանության բաժին: Դատախազությունում աշխատանքային գործընթացը չխաթարվեց:

Նմանատիպ նյութեր