211652_close_icon
views-count11540 դիտում article-date 21:47 03-07-2014

Դիլիջանցիները վստահ են, որ նման տեմպերով աշխատանքներ կատարելու դեպքում իրենց քաղաքը չի զիջի Երևանին

Ճանապարհային երթեկության անվտանգությունն ապահովելու համար այս օրերին Դիլիջան քաղաքում համատարած աշխատանքներ են կատարվում ինչպես ճանապարհների ասֆալտապատման, գծանշումների, երթևեկությունը կարգավորող ցուցանակների տեղադրման առումով, այնպես էլ որոշ ճանապարհահատվածներում տեղադրվում են երկաթբետոնե ալգելապատնեշներ: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջանի քաղաքապետարանը` քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ է կատարել այդ ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրեր առաջ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանի ճանապարհին քաղաքապետարանի միջոցներով տեղադրվեցին ռետինե ամրակներ (խոսքը վերաբերում է նույն այն ռետիններին, որոնք տեղադրվում են կանգառատեղիների եզրերին), ինչը կստիպի որոշ «վայ» վարորդների իրենց չդնել Շումախերի տեղը և երկաթյա նժույգները վարել դանդաղ: Դիլիջանի գլխավոր փողոցներում տեղադրվել են նաև փողոցների անունները մատնանշող ցուցանակներ, ինչը հնարավորություն է տալիս ամառվա այս սեզոնին քաղաք այցելող զբոսաշրջիկներին առանց որևէ մեկին հարցնելու ճշտել իրենց ուզած փողոցը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` առաջիկայում քաղաքի Թախտա թաղամասոււմ համատարած ասֆալտապատման աշխատանքներ են կատարվելու, իսկ մինչ այդ` կապիտալ փոխվելու են խմելու և ոռոգման ջրագծերը: Մի քանի դիլիջանցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ եթե քաղաքապետարանը նման տեմպերով շարունակի աշխատել, կառավարությունն էլ իր խոստմանը հավատարիմ մնա` Դիլիջանում աշխատատեղեր բացի` «էլ ումա պետք արտագաղթը, հենա դրսից մեր խոպանչիները հետ կգան ու Դիլիջանը կընկնի իր տեղը`` ինչպես ԽՍՀՄ տարիներին էր»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր