Գյումրու քաղաքապետը գիշերային շրջայց կատարեց քաղաքի փողոցներով
Երեկ՝ հուլիսի 2-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գիշերային շրջայց կատարեց քաղաքում և ծանոթացավ ընթացող փողոցային լուսավորման աշխատանքների արդյունքներին:
Քաղաքապետը մասնավորապես ներկա գտնվեց Երևանյան խճուղու փողոցային լուսավորման նոր համակարգի փորձարկմանը, որի երկկողմանի լուսավորության համակարգը բաղկացած է խնայողական նոր լամպերից, ինչի ծախսատարությունը զգալիորեն զիջում է նախկինում օգտագործված լամպերին: Շրջայցի ընթացքում քաղաքապետը նշեց, որ նմանատիպ լամպերով կլուսավորվեն նաև քաղաքի այլ փողոցներ: