1369 դիտում
09:23 03-07-2014
ԱԺ 50 աշխատակից կազատվի աշխատանքից․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» -ին հայտնի է դարձել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը սկսել է հաստիքավորման գործընթացը, որի արդյունքում պայմանագրային հիմունքներով աշխատող մոտ 50 հոգի կազատվիաշխատանքից։ Հրայր Թովմասյանը դրանով որոշել է ԱԺ աշխատակազմում որոշակի փոփոխություններ կատարել՝ առհասարակ հրաժարվելով պայմանագրային հիմունքներով աշխատակիցների ծառայությունից։ Բանն այն է, որ երբ հաստիքների քանակը լրանում է, ԱԺ աշխատակազմը պայմանագրային հիմունքներով աշխատանքի է վերցնում տարբեր գործառույթներ կատարող այլ մարդկանց, որոնք սովորաբար մասնագիտական առումով ավելի պահանջված են։
Բնականաբար, քաղծառայողների աշխատանքի ոչ բավարար արդյունքն է պատճառը, որ բյուջեից լրացուցիչ գումարներ են հատկացվում պայմանագրային աշխատողներին աշխատակազմում ընդգրկելու համար։ Սակայն Հրայր Թովմասյանը ոչ թե որոշել է մասնագիտական ունակություններից ելնելով ընտրել ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին, այլ ավելի հեշտ սկզբունքով. Ով պայմանագրային է՝ կազատվի, ով քաղծառայող՝ ոչ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4657 դիտում
09:13 26-06-2020
Պետական ապարատում. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ․ «Փաստ»
2737 դիտում
21:17 06-08-2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից․ վարչապետը որոշում է ստորագրել
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»